Մամուկա Բախտաձե. Այսօր Վրաստանում նշվում է Անկախության օրը, բայց ազատության համար պայքարը դեռ չի ավարտվել
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր միջազգային գործընկերներին՝ անկախության առաջին իսկ օրվանից ցուցաբերած աջակցության համար», – Վրաստանի նախկին վարչապետ Մամուկա Բախտաձեն գրառում է արել իր թվիթերյան էջում:
Ինչպես նշում է նախկին վարչապետը, այսօր Վրաստանում նշվում է Անկախության օրը, բայց ազատության համար պայքարը դեռ չի ավարտվել: