Մամուկա Բախտաձե. Այս տարի մենք համարձակորեն կարող ենք ասել, որ մարմարյա բզեզի խնդրի լուծումը մոտեցել է ավարտին և այս տարին անցումային է
Այս տարի մենք համարձակորեն կարող ենք ասել, որ մարմարյա բզեզի խնդրի լուծումը մոտեցել է ավարտին և այս տարին անցումային է,- այս մասին Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հայտարարել է Զուգդիդիում, պնդուկ արտադրող ֆերմերների հետ հանդիպմանը:
Կառավարության ղեկավարի խոսքով, բերքը հավաքելու գործընթացն իրականացվում է արդյունավետ կերպով և այս տարի ֆերմերները կստանան բարձր եկամուտ:
«Ցանկանում եմ առանձնապես շնորհակալություն հայտնել մեր ամերիկացի բարեկամներին, որոնք մեզ ցուցաբերեցին մեծ ֆինանսական և տեխնիկական աջակցություն: Նրանց և մեր գիտնականների համատեղ աշխատանքի արդյունքն է, որ մենք այս տարի կարող ենք ասել, որ մարմարյա բզեզի խնդրի լուծումը մոտեցել է ավարտին և այս տարին անցումային է»,- հայտարարել է Մամուկա Բախտաձեն:
Վարչապետը խոսել է երկրում գյուղատնտեսության ոլորտի զարգացման հեռանկարների մասին և նշել, որ տարիների ընթացքում ծավալած սխալ քաղաքականությունն առաջացրեց աղքատություն: