Մամուկա Բախտաձե. Եթե որևէ նախարար հետ ընկնի անհրաժեշտ տեմպից, որոշումը չի ուշանա
Մեզ անհրաժեշտ են արագ և օպերատիվ որոշումներ, սա միանշանակ է,- այսպես է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն պատախանել լրագրող հարցին, ուներ արդյոք նա անհամաձայնություն Գիորգի Քոբուլիայի հետ և նախատեսվում են, թե ոչ կադրային փոփոխություններ:
«Ես բազմիցս ասել եմ և մեկ անգամ ևս կկրկնեմ, 2019-2020 թվականներին մեր բյուջեն կլինի մոտ 27 միլիարդ լարի: Իհարկե, չունեմ ակնկալիք, որ բավականին ռեսուրս կա բոլոր մարտահրավերները հաղթահարելու համար, սակայն սա շատ կարևոր ռեսուրս է այն բանի համար, որ մեր հասարակության կյանքը և խնդիրները, որոնք գոյություն ունենք, թեթևացնենք»,- հայտարարել է վարչապետը:
Դրա հետ մեկտեղ, նրա գնահատմամբ, այս գումարը և ներդրումներն անհրաժեշտ է շատ օպերատիվ և արդյունավետ կերպով կառավարել:
Ինչպես նա նշել է, այս փուլում, կադրային փոփոխություններ չեն նախատեսվում, սակայն որոշումը չի ուշանա, եթե որևէ նախարար հետ մնա անհրաժեշտ տեմպից: