Մամուկա Բախտաձե. Անպատասխանատու քաղաքական ուժերը փորձում են Անակլիայի նավահանգստի նախագիծը կապել «ԹիԲիՍի բանկի» հարցի հետ
Չեմ կարծում, շատ լինեն այնպիսի մարդիկ, որոնք այնքան էներգիա և ժամանակ են ներդրել Անակլիայի նավահանգստի նախագծում, որքան ունեմ ես, վարչապետի, ֆինանսների նախարարի պաշտոններում, թե «Վրաստանի երկաթուղում» աշխատելիս,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն՝ այսօր անցկացված մամլո ասուլիսին, որտեղ արձագանքել է «ԹիԲիՍի բանկ» շուրջ զարգացող իրադարձություններին և այդ հարցի առնչությամբ գնահատականներին:
Ինչպես նա նշել է, «ԹիԲիՍի բանկը» երկրի կարևորագույն ֆինանսական ինստիտուտներից մեկն է, որը կենսական նշանակություն ունի ոչ միայն Վրաստանի ֆինանսական սեկտորի, այլ ազգային էկոնոմիկայի համար:
«Համապատասխանաբար, ինձ համար ցավալի էր լսել այն, որ տարբեր անպատասխանատու քաղաքական ուժեր փորձում են այս հարցը վերադարձնել անպատասխանատու քաղաքական տեղեկատվական դաշտ, որը իմ գնահատմամբ, անպատասխանատու է և փորձ՝ բնակչությանը աղավաղված ձևով հասցնել այս տեղեկություն»,- հայտարարել է Մամուկա Բախտաձեն:
Նրա գնահատմամբ, սխալ են անում շեշտադրումները և կա փորձ, հարցը կապել ռազմավարական առումով կարևոր Անակլիայի նավահանգստի նախագծի հետ: