Մամուկա Բախտաձե. 2022 թվականին ավագ մանկավարժի աշխատավարձը կհասնի 1700 լարիի, առաջատար մանկավարժինը՝ 2150 լարի, իսկ դասարանի ղեկավարինը՝ 2450 լարի
Կրթության համակարգի բարեփոխումը կապված է բավականին ցավոտ հարցերի լուծման հետ և առաջնային է մանկավարժների կարողությունների հաստատումը և նրանց կարգավիճակի բարձրացման համապատասխան վարձատրության ավելացումը,- այս մասին հայտարարել է վարչապետ Մամուկ Բախտաձեն՝ մանկավարժների հետ հանդիպմանը:
Նա մեկնաբանել է, որ կրթության բարեփոխումը ներառում է հինգ մակարդակ – նախադպրոցական կրթություն, միջնակարգ կրթություն, մասնագիտական կրթություն, բարձրագույն կրթություն և գիտություն:
«Բոլոր հինգ ուղղությունները մեզ համար ունեն առանձնահատուկ առաջնահերթություն, սակայն քաջ գիտակցում ենք, որ կրթության ցանկացած հաջողություն հիմնված է միջնակարգ կրթության վրա: Դպրոցը երկրի հզորության անկյունաքարն է»,- նշել է վարչապետը:
Նրա խոսքով, նոր մոտեցումներով, որոնք ենթադրում է բարեփոխումը, ուսուցիչն ունի շատ կարևոր դեր: Ուստի, առաջին քայլերից մեկը վերաբերում է ուսուցիչներին:
Վարչապետի հայտարարությամբ, աշխատանքի փոխհատուցումը ամենացավալի հարցն էր:
«Սա հուզական առումով ինձ համար շատ ծանր էր, երբ տեսնում էի, որ Վրաստանում ուսուցչի աշխատավարձը երկու անգամ պակաս էր միջին աշխատավարձից: Բնական է, նման քաղաքականությամբ և մոտեցումներով 21-րդ դարում երկիրը չէր կարողանա ունենալ հաջողություն»,- նշել է Բախտաձեն:
Վարչապետի մեկնաբանմամբ, մանկավարժներից բացի ավելանում են ռեսուրս-կենտրոնների աշխատակիցների և դպրոցների վարչության ներկայացուցիչների աշխատավարձերը:
«Ցանկանում եմ ընդգծել, որ աշխատավարձերը կավելանան ամեն տարի և 2022 թվականին կհասնի ավագ մանկավարժի համար 1700 լարի, առաջատար մանկավարժի համար՝ 2150 լարի, իսկ դասարանի ղեկավարի համար՝ 2450 լարի»,- հայտարարել է Վրաստանի վարչապետը: