Մամլո պլուրալիզմը գոյություն չի ունենա առանց հզոր հանրային ալիքի. Վասիլ Մաղլափերիձե
«Նախագահին մանրամասն ներկայացրել ենք մեր պլանները և օրինագծի բովանդակությունը, որը քննարկվում է խորհրդարանում»,-այս մասին հանրային հեռուստատեսության գլխավոր տնօրեն Վասիլ Մաղլափերիձեն հայտարարել է նախագահի նստավայրում տեղի ունեցած հանդիպման ավարտին:
Նրա խոսքերով հանդիպմանը նախագահի կողմից վետոի իրավունքից օգտվելու մասին զրույց չի եղել:
«Այս օրինագիծը մեր օպոնենտներից շատերը սխալ են պարզաբանում և ընկալում: Բոլոր հոդվածները քննարկել ենք մանրամասն և գտնում եմ, որ շատ կարևոր հանդիպում էր: Գտնում եմ, որ նման հանդիպումները կնպաստեն օրինագծի իրական տեսքը ընկալելուն և այդ կապակցությամբ պատրաստ ենք հանդիպել բոլոր հետաքրքրված կողմերի հետ: Մամլո պլուրալիզմը մեր բոլորի ձեռքբերումն է: Մենք ստեղծում ենք բարիք և գործիք ենք: Մամլո պլուրալիզմը գոյություն չի ունենա առանց հզոր հանրային ալիքի»,-ասել է Մաղլափերիձեն:
Նրա խոսքերով, այն մարդը ով անցել է հեռուստատեսության կողքին լավ գիտի, որ անիմաստ է հաղորդումները կամ սերիալները գնել մրցույթով:
Հեղինակ -
Edgar Barsegyan