Գուրիայում, Լանչխութիի մունիցիպալիտետի Մամաթի գյուղում հրդեհ է:
Դեպքի վայրում արդեն աշխատում են արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության աշխատակիցները:
Ներքին գործերի նախարարության, արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության հաղորդմամբ, հրդեհը հեռու է բնակավայրերից, և բնակչությանը վտանգ չի սպառնում:
«Օրվա ընթացքում նոր օջախ առաջացավ Գուրիայում, Մամաթի գյուղում: Այրվում է անտառի ծածկը: Հրդեհի մոտ բնակավայր չկա: Տեղում կենտրոնացված են հրշեջ-փրկարարական ջոկատները», – հայտարարել են ներքին գործերի նախարարության, արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից: