Մալիում խաղարարար առաքելությամբ գտնվող վրաց զինվորականը տեղի ունեցած զինված հարձակման արդյունքում չի տուժել
Մալիում խաղարարար առաքելությամբ գտնվող վրաց զինվորականը տեղի ունեցած զինված հարձակման արդյունքում չի տուժել

Վրաստանի զինված ուժերի սպան, որը Մալիում գտնվում է խաղարարար առաքելության շրջանակներում, Մալիում տեղի ունեցած զինված հարձակման արդյունքում չի տուժել,- այս լրատվությունը առաջին ալիքի մոտ հաստատել են պաշտպանության նախարարությունից:

Գերատեսչությունում ասում են, որ միջադեպից անմիջապես հետո, կապ են հաստատել զինվորականի հետ և զրուցել մանրամասների մասին:

Վրաստանի զինված ուժերը Մալիում Եվրամիության խաղարարար առաքելությանը ներկայացված է մեկ սպայով: Այն վայրը, որտեղ տեղի է ունեցել հարձակումը, բավական հեռու է Եվրամիության առաքելության շտաբկայանից:

ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 2013 թվականի N#2085 բանաձևի համաձայն, Եվրամիությունը սկսել է Մալիի զինված ուժերի կրթական EUTM MALI առաքելությունը: Առաքելության մանդատը սկզբում սահմանվել էր երկու տարով, սակայն հետագայում, Եվրամիության խորհուրդը ընդունել է մանդատի երկարաձգման որոշում: Եվրամիության մանդատը Մալիում շարունակվելու է մինչև 2018 թ. մայիսի 18-ը: Առաքելության նպատակը Մալիի բանակի պատրաստությունն է, որի շնորհիվ նրանց կհաջողվի պաշտպանել սեփական տարածքները, բնակչությանը և իրականացնել պաշտպանիչ հատուկ գործողություններ:

Հիշեցնենք, այսօր վաղ առավոտյան Մալիում, ֆրանսիացի և ՄԱԿ-ի զինվորկաանների վրա հարձակման հետևանքով զոհվել է առնվազն մեկ մարդ: BBC-ի լրատվությամբ, հարձակվողները եղել են ՄԱԿ-ի խաղարարների համազգեստով: