Մալագայի «ՈՒնիկախան» պարտվել է Կաունասում
Մալագայի «ՈՒնիկախան» պարտվել է Կաունասում

«Եվրոգավաթ»-ի ընթացիկ մրցաշարի շրջանակներում իսպանական «ՈՒնիկախան» կրել է իր տասներրորդ պարտությունը: Գիորգի Շերմադինիի թիմը մրցաշարի 17-րդ տուրում հյուրընկալվել էր «Ժալգիրիսին» և պարտվել հանդիպման վերջին վարկյաններին: Հյուրերը հանդիպման առաջին խաղակեսում առաջ էին 8 միավորով, սակայն «Ժալգիրիսի» բասկետբոլիստներին հաջողվեց վերջին երկու րոպեները անց կացնել առավելությամբ և հանդիպումը ավարտվեց 79:77 հաշվով:

Ինչ վերաբերում է Վրաստանի ազգային հավաքականի անդամ Գիորգի Շերմադինիին, ապա նա հանդիպմանը մասնակցել է 17:23 րոպե, որի ընթացքում վաստակել է 8 միավոր:

Շերմադինին «ՈՒնիկախայում»  արդյունավետությամբ երկրորդն էր և ետ է մնացել միայն 12 միավոր վաստակած Ջեյմս Աուգուստինից: Իսկ ինչ վերաբերում է լիտվացիներին, ապա թիմում լավագույնը 16 միավորով Կևին Պանգոսն էր: «ՈՒնիկախան» այս պարտությունից հետո գտնվում է խմբի 10-րդ հորիզոնականում: