Մակրոնի կապակցությամբ նախագահ Էրդողանի խոսքերն անընդունելի են, կոչ ենք անում Թուրքիային դադարեցնել արճակատման վտանգավոր ցիկլը. Ջոզեֆ Բորել
Արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով Եվրամիության գերագույն ներկայացուցիչ, Ջոզեֆ Բորելը իր «թվիթեր» միկրոբլոգում արձագանքել է, Թուրքիայի նախագահի կողմից Էմանուել Մակրոնի հասցեին արված հայտարարությանը:
«Նախագահ Էմուել Մակրոնի մասին Թուրքիայի նախագահի խոսքերն անընդունելի են: Կոչ ենք անում Թուրքիային դադարեցնել արճակատման վտանգավոր ցիկլը»,- գրել է Բորելը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոսքով ելույթի ժամանակ հայտարարել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մահմեդականների նկատմամբ սեփական վերաբերմունքի պատճառով բուժման կարիք ունի: Ի պատասխան դրա, Ֆրանսիան խորհրդակցությունների համար հետ է կանչել իր դեսպանին Թուրքիայից: