Մաքսային ծառայողները կանխել են մեծ քանակությամբ չհայտարարագրված ոսկյա իրերի ներմուծումը
Նոյեմբերի 13-14-ը Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը «Սարփի» մաքսային անցակետում կանխել է օրենքի երեք խախտում։ Այս մասին հաղորդում է Եկամուտների ծառայությունը։
Մասնավորապես, մաքսային ծառայողները, կասկածի հիման վրա, Վրաստանի և օտարերկրյա քաղաքացիների ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրենց պատկանող ուղեբեռի մանրամասն զննման արդյունքում հայտնաբերել են 15 չհայտարարագրված ոսկե ձուլակտոր (ընդհանուր քաշը՝ 22 գրամ) և ոսկե զարդեր (ընդհանուր քաշը՝ 160 գրամ)։
«Չհայտարարագրված ապրանքների ընդհանուր մաքսային արժեքը կազմել է 41,754 լարի։ Մեկ խախտողի գործի նյութերը փոխանցվել են Ֆինանսների նախարարության քննչական ծառայությանը՝ հետագա գործողությունների համար, իսկ երկու խախտողներ տուգանվել են ընդհանուր առմամբ 21,376 լարիով՝ համաձայն Մաքսային օրենսգրքի 168-րդ հոդվածի առաջին մասի», – ասվում է Եկամուտների ծառայության հայտարարության մեջ։