Մակեդոնիայի խորհրդարանի պատգամավորները հաստատել են երկրի անվանափոխման համար սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին օրենքը։
Փոփոխությունները նախատեսում են «Մակեդոնիա» անվան առջևում «Հյուսիսային» բառի ավելացում ամբողջ տեքստում։
Փոփոխությունների օգտին քվեարկել է 120 մանդատից բաղկացած Գերագույն օսենդրական մարմնի 81 պատգամավորը:
Հիշեցնենք, որ 2018-ի հունիսի 17-ին Հունաստանի և Մակեդոնիայի կառավարությունները համաձայնագիր էին ստորագրել Մակեդոնիայի անվանափոխության վերաբերյալ: Դա հնարավորություն կտա Մակեդոնիային անդամակցել ՆԱՏՕ-ին և Եվրամիությանը: