Մակեդոնիայի նախագահը կոչ է արել բնակչությանը բոյկոտել հանրաքվեն, որի համաձայն պետք է փոխվի երկրի անվանումը
Մակեդոնիայի նախագահը կոչ է արել բնակչությանը բոյկոտել հանրաքվեն, որի համաձայն պետք է փոխվի երկրի անվանումը

Մակեդոնիայի նախագահը կոչ է արել բնակչությանը բոյկոտել հանրաքվեն, որը երկրի անվանումը փոխելու կապակցությամբ պետք է տեղի ունենա սեպտեմբերի վերջին:

Անձամբ Գեորգե Իվանովը չի պատրաստվում մասնակցել հանրաքվեին:

«Հիմնական պատասխանատվությունը դրված է Մակեդոնիայի քաղաքացիների վրա: Հենց մեզանից է կախված, կփոխվի թե ոչ 1991 թվականին տեղի ունեցած հանրաքվեին ընդունած որոշումը»,-հայտարարել է նախագահը:

Հիշեցնենք, սեպտեմբերի 30-ին Մակեդոնիայում, երկրի անվանումը փոխելու կապակցությամբ անց է կացվելու հանրաքվե: Հունաստանը և Մակեդոնիան մի քանի ամիս առաջ անվանման հետ կապված լուծել են խնդիրը: համաձայնության համաձայն, Մակեդոնիան պետք է կոչվի Հյուսիսային Մակեդոնիա: