Մակա Սոլողաշվիլի. Սահմանափակումների չեղարկման հետ կապված պետք է զգուշորեն շարունակենք պաշտպանել հորդորները, որոնք մինչ այժմ ստացել ենք Հիվանդությունների վերահսկման կենտրոնից
Սահմանափակումների չեղարկման հետ կապված մենք պետք է առավելագույնս զգուշորեն և անհատականորեն շարունակենք պաշտպանել այն հորդորները, որոնք մինչ այժմ ստացել էինք Հիվանդությունների վերահսկման կենտրոնից,- այս մասին հայտարարել է Բոճորիշվիլու կլինիկայի հոգաբարձական խորհրդի նախագահ Մակա Սոլողաշվիլին:
Ինչպես հայտարարել է Մակա Սոլողաշվիլին, ողջ աշխարհը պատրաստվում է աշնանը կորոնավիրուսի նոր ալիքին:
«Հիմնականում նոր դեպքերը կապված են հայտնի փակ կլաստերներից հետ, նոր կլաստեր չունենք: Մեծ հույս ունենք, որ չենք էլ ունենա: Ինչ վերաբերում է աշնանը նոր ալիքին, աշխարհը պատրաստվում է դրան: Մենք պետք է սահմանափակումների չեղարկման հետ կապված առավելագույնս զգուշորեն և անհատականորեն շարունակենք պաշտպանել այն հորդորները, որոնք մինչ այժմ ստացել էինք Հիվանդությունների վերահսկման կենտրոնից: Ինքնամեկուսացումը շատ դրական է ազդել ոչ միայն կորոնավիրուսի, այլև՝ վարակների տեսանկյունից: Իհարկե, երկու ամիսը լուրջ քննություն է և կտա որոշ սպասումներ ձևավորելու հնարավորություն: Փաստ է, որ սա կորոնավիրուսի առաջին ամառն է և չգիտենք, թե ինչպես կզարգանա իրավիճակը»,- հայտարարել է Մակա Սոլողաշվիլին: