Մակա Բոճորիշվիլին կմասնակցի ԵԱՀԿ նախարարների խորհրդի 31-րդ նստաշրջանին
Մակա Բոճորիշվիլին կմասնակցի ԵԱՀԿ նախարարների խորհրդի 31-րդ նստաշրջանին

Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին դեկտեմբերի 4-6-ը Մալթայում կմասնակցի ԵԱՀԿ նախարարների խորհրդի 31-րդ նստաշրջանին։ Տեղեկությունը տարածում է ԱԳՆ-ն։

ԱԳՆ ղեկավարը խոսքով դիմելու է նախարարների խորհրդի նիստի մասնակիցներին:

Նախարարը կմասնակցի և ելույթ կունենա Մալթայի փոխվարչապետ, ԱԳՆ ղեկավար Յան Բորգի կողմից կազմակերպված ի պաշտպանություն Ուկրաինայի միջոցառմանը։

Մալթայում ընթացող նախարարական նստաշրջանի շրջանակներում ԱԳ նախարարը երկկողմ հանդիպումներ կունենա իր գործընկեր նախարարների հետ։