Մակա Բոճորիշվիլին կմասնակցի Վաշինգտոնում Մարկո Ռուբիոյի կողմից կազմակերպված նախարարական հանդիպմանը
Վրաստանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հրավերով Վաշինգտոնում կմասնակցի «Քաղաքական ահաբեկչության վերաակտիվացում» թեմայով նախարարական հանդիպմանը։
Այս տեղեկատվությունը «Առաջին ալիք»-ին հաստատել է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը։
Մարկո Ռուբիոն Վաշինգտոնում կընդունի ավելի քան 60 երկրներից ժամանած պատվիրակությունների։
Նախարարական հանդիպումը կկայանա հինգշաբթի օրը։