Մակա Բոճորիշվիլին հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլյօղլուի հետ
Մակա Բոճորիշվիլին հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլյօղլուի հետ

2026 թվականի փետրվարի 14-ին, Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում, Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին հանդիպեց ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ։

Վրաստանի արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ հանդիպման ժամանակ քննարկվել են Վրաստանի և ԵԱՀԿ-ի միջև համագործակցության արդիական հարցեր։ Ուշադրությունը կենտրոնացած է եղել Վրաստանի օկուպացված շրջաններում ստեղծված իրավիճակի վրա։ Արտաքին գործերի նախարարը ընդգծել է Ժնևի միջազգային բանակցությունների ձևաչափի և ԵԱՀԿ-ի ներգրավվածության կարևորությունը հակամարտության խաղաղ կարգավորման գործում։

Կողմերը քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, անվտանգության մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղիները։

Մակա Բոճորիշվիլին ընդգծել է համագործակցությունը և ներգրավվածությունը ԵԱՀԿ-ի շրջանակներում։