Մակա Բոճորիշվիլին հանդիպել է Վրաստանում Հնդկաստանի Հանրապետության դեսպանի հետ
Վրաստանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին ծանոթացման հանդիպում է ունեցել Վրաստանում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աթիմ Կումար Միշրայի հետ, ով իր առաքելությունը Վրաստանում սկսել է այս տարվա մարտին։
Արտգործնախարարության տվյալներով՝ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկու երկրների միջև հարաբերությունների դինամիկան և գործընկերության զարգացման հեռանկարները։
Նշվել է երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների առաջընթացը։ Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև տարբեր ոլորտներում համագործակցության խորացման կարևորությանը։
Վրաստանի արտաքին գործերի նախարարը Հնդկաստանի դեսպանին հաջողություններ է մաղթել իր ապագա գործունեության մեջ։