Մակա Բոճորիշվիլին հանդիպել է Բոլիվիայի արտաքին գործերի նախարարի հետ
Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակներում, Վրաստանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին հանդիպել է Բոլիվիայի արտաքին գործերի նախարար Էկտոր Ֆրանսիսկո Ուանկա Գուտիերեսի հետ։
ԱԳՆ մամուլի ծառայության տվյալներով՝ արտաքին գործերի նախարարը շնորհավորել է բոլիվիացի գործընկերոջը ընտրությունների արդյունքների և պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։
«Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ և բազմակողմ համագործակցության օրակարգի ընթացիկ հարցերը։ Ընդգծվել են քաղաքական երկխոսությունը խորացնելու պատրաստակամությունը և տարբեր ոլորտներում համագործակցությունն ամրապնդելու հեռանկարները։
Ուշադրություն է դարձվել նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում բանաձևերին և թեկնածություններին փոխադարձ աջակցության հարցերին»,- հայտնել են Վրաստանի ԱԳՆ-ից։