Մակա Բոճորիշվիլին հանդիպել է Ազգային ժողովրդավարական ինստիտուտի ներկայացուցչի հետ
Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ Մակա Բոճորիշվիլին հանդիպել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Ազգային դեմոկրատական ինստիտուտի (NDI) գենդերային և ներառական վերլուծաբան Էլեոնորա Բենուայի հետ, ով Վրաստանում է նախընտրական միջավայրը դիտարկելու նպատակով։
Խորհրդարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Վրաստանի քաղաքական միջավայրը, կանանց դերը քաղաքականության մեջ, նրանց ներկայացվածությունը քաղաքական գործընթացներում և առկա մարտահրավերները։
Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահը անդրադարձել է նախընտրական քաղաքական գործընթացներին, ինչպես նաև ընթացիկ նախընտրական քարոզարշավին։ Ընդգծվել է ընտրական գործընթացի դիտորդների օբյեկտիվության կարևորությունը։