Մակա Բոճորիշվիլին հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի պետական նախարարի հետ
Այս տարվա ապրիլի 30-ին Վրաստանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին հանդիպում ունեցավ Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի պետական նախարար Սաիդ բին Մուբարաք Ալ Հաջրիի հետ։
Արտգործնախարարության տվյալներով՝ հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև տարբեր ոլորտներում բարեկամական հարաբերություններն ու սերտ համագործակցությունը։
«Շեշտադրվել է բարձր մակարդակի այցելությունների դրական դինամիկան։ Նշվել է նաև Վրաստանում իրականացվող և նախատեսվող ներդրումային նախագծերի կարևորությունը։
Կողմերը քննարկել են Մերձավոր Արևելքի տարածաշրջանում ընթացող գործընթացները և Վրաստանի հետ գործընկերությունը Հարավային Կովկասի տարածաշրջանի համատեքստում։
Հայտարարվել է առկա համագործակցության հետագա խորացման պատրաստակամություն», – ասվում է Վրաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։