Մակա Բոճորիշվիլիի հանդիպումը Ալբանիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Էլիզա Սպիրոպալիսի հետ
Մակա Բոճորիշվիլիի հանդիպումը Ալբանիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Էլիզա Սպիրոպալիսի հետ

ԵԱՀԿ նախարարական հանդիպման շրջանակներում Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին հանդիպում է ունեցել Ալբանիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Էլիզա Սպիրոպալիսի հետ։

Վրաստանի արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր և նշել են տարբեր ուղղություններով հարաբերությունների խորացման հնարավորությունները՝ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ Արևմտյան Բալկանների տարածաշրջանի հետ համագործակցության համատեքստում։

Զրույցի ընթացքում ընդգծվել են Եվրամիությանը ինտեգրվելու ընդհանուր ձգտումները և այս հարցում փորձի փոխանակման կարևորությունը։

Հանդիպման ընթացքում Վրաստանի արտաքին գործերի նախարարը կենտրոնացել է Ռուսաստանի կողմից վրացական տարածքների անօրինական օկուպացիայի վրա։

Մակա Բոճորիշվիլին շնորհավորել է իր ալբանացի գործընկերոջը պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հրավիրել Վրաստան։