Մակա Բոճորիշվիլի. «Վրաստանը կարևոր ավանդ ունի «Միջին միջանցքի» զարգացման գործում. երբ խոսքը վերաբերում է տարածաշրջանի ցանկացած տարանցիկ նախագծի, անհնար է շրջանցել Վրաստանը»

19:28, 24.04.2026

«Անհնար է անտեսել Վրաստանի դերը Միջին միջանցքում», – այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին:

Նրա խոսքով՝ Վրաստանը նշանակալի ավանդ ունի Միջին միջանցքի զարգացման գործում։

«Վրաստանը կարևոր ներդրում ունի Միջին միջանցքի զարգացման գործում։ Հետևաբար, երբ խոսքը վերաբերում է տարածաշրջանում ցանկացած տարանցիկ նախագծի իրականացմանը, անհնար է շրջանցել Վրաստանը. սա իրական տվյալ է, և դրանում զարմանալի ոչինչ չկա, երբ Միջին միջանցքի մասին խոսակցությունները չեն լինում առանց Վրաստանի», – նշել է Բոճորիշվիլին:

Տեղեկության համար՝ «Euronews»-ը պատրաստել է հոդված, որում ասվում է. «ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսում են «Թրամփի ճանապարհ» նախագծի իրականացումը, որն ավելի լայն՝ Միջին միջանցքի մի մասն է և ներառում է նաև Վրաստանը»։

Նմանատիպ