Մակա Բոճորիշվիլի – ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում մենք հնարավորություն կունենանք ամենաբարձր մակարդակով քննարկել Վրաստանի և տարածաշրջանի համար կարևոր հարցեր
Սկսվել է Վրաստանի վարչապետի այցը Նյու Յորք, այսօր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում նախատեսված են երկկողմ հանդիպումներ գործընկերների հետ։ Մենք հնարավորություն կունենանք ամենաբարձր մակարդակով քննարկել Վրաստանի և տարածաշրջանի համար կարևոր հարցեր,- լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարել է Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին։
Մակա Բոճորիշվիլիի խոսքով՝ վարչապետն այսօր կմասնակցի Եվրամիության կողմից կազմակերպված միջոցառմանը, որը նվիրված կլինի բազմակողմանիությանը։
«Այսօր վարչապետը կմասնակցի Եվրամիության կողմից կազմակերպված միջոցառմանը, որը նվիրված կլինի բազմակողմանիությանը, և Վրաստանի վարչապետը կմասնակցի այս քննարկմանը», – հայտարարել է փոխվարչապետ, արտաքին գործերի նախարարը։