Մակա Բոճորիշվիլի. Կարելի է ասել, որ Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը փշրեց գերմանական ճշգրտության մասին առասպելը
Մակա Բոճորիշվիլի. Կարելի է ասել, որ Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը փշրեց գերմանական ճշգրտության մասին առասպելը

Կարելի է ասել, որ Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը կործանել է գերմանական ճշգրտության մասին առասպելը։ Փաստացի արդեն երկրորդ տարին է՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարարության կայքում փոփոխությունների արտացոլում տեղի չի ունենում, – այս մասին Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլին հայտարարել է «Գիշերային սուրհանդակ» (Ghamis Kurieri) հաղորդմանը հյուրընկալվելիս։

Նախարարի խոսքով՝ չնայած վրացական կողմի մատնանշմանը, Գերմանիայի արտաքին գերատեսչությունը չի թարմացնում Վրաստանի մասին տեղեկատվությունը։

«Մենք հաղորդակցություն ունենք գերմանական կողմի հետ։ Ես շատ հաճախ եմ խոսում իմ գերմանացի գործընկերների հետ, այդ թվում՝ արտաքին գործերի նախարարությունում։ Այդ կապերը գոյություն ունեն, հաղորդակցությունը կա, և, իհարկե, ցավալի է, երբ տեսնում ենք, որ Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը համառորեն չի անում նույնիսկ այդ փոքր քայլը, որպեսզի պարզապես ճիշտ տեղեկատվություն արտացոլի սեփական կայքում այն դեպքում, երբ վրացական կողմը դա պահանջում է և մատնանշում, որ ինչ-որ բան սխալ է։ Իհարկե, մենք չենք կարող այնքան միամիտ լինել, որ հավատանք, թե իբր երկու տարի է Գերմանիայի ԱԳՆ աշխատակիցները չեն կարողանում ուղղել տեխնիկական թերությունը։ Մենք դա չենք ընդունի որպես տեխնիկական թերություն։ Երկու ազգանուն ուղղելն այնքան էլ դժվար չէ։ Խոսքը կամքի մասին է, որը պետք է դրսևորի գերմանական կողմը՝ պարզապես իր կայքում ճիշտ տեղեկատվություն տեղադրելու համար», – հայտարարել է արտաքին գործերի նախարարը։