Մակա Բոճորիշվիլի – Իլիա II-ը ոչ միայն Պատրիարք էր, այլև ազգի հոգևոր հենասյունը, հավատքի պաշտպանը, տոկունության խորհրդանիշը, Վրաստանը վշտով խոնարհվում է, թող նրա ժառանգությունը մեզ առաջնորդի

22:57, 18.03.2026

Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա II-ի մահվան կապակցությամբ սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել։

«Այսօր ողջ Վրաստանը խոնարհվում է վշտով։ Նորին Սրբություն Իլիա II-ը ոչ միայն Պատրիարք էր, այլև մեր ազգի հոգևոր ու բարոյական հենասյունը, սերունդների ուղեկիցը, հավատքի պաշտպանը և տոկունության խորհրդանիշը։ Մենք կորցրինք հորը, բայց նրա աղոթքները, ուսմունքը և սերը Վրաստանի հանդեպ կմնան հավերժ։ Թող նրա հոգին հանգչի խաղաղությամբ։ Թող նրա ժառանգությունն առաջնորդի մեզ ապագայում»,- գրում է Բոճորիշվիլին։

Նմանատիպ