Մակա Բոճորիշվիլի. Հունգարիան կհյուրընկալի Վրաստանի կառավարության բոլոր անդամներին, սա երկու երկրի միջև քաղաքական կապերի ամրապնդման կարևոր հանդիպում է
Հունգարիան կհյուրընկալի Վրաստանի կառավարության բոլոր անդամներին։ Սա երկու երկրի միջև քաղաքական կապերի ամրապնդման կարևոր հանդիպում է և լավագույն հնարավորությունը՝ մեր գործընկերոջ հետ բոլոր ուղղություններով երկխոսություն ունենալու համար, – այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին։
Արտաքին գործերի նախարարի խոսքով՝ երկու երկրի միջև միջկառավարական գագաթնաժողովի առաջին հանդիպումը կայացել է Վրաստանում։
«Հունգարիայում կկայանա Վրաստանի և Հունգարիայի հերթական միջկառավարական գագաթնաժողովը։ Սա շատ կարևոր հանդիպում է՝ առաջին հերթին երկու երկրի միջև քաղաքական կապերի ամրապնդման համար, և իհարկե, լավագույն հնարավորությունն է, որպեսզի բոլոր ոլորտներում, բոլոր ուղղություններով երկխոսություն ունենանք մեր գործընկերոջ հետ։ Այս երկխոսության շրջանակում կարող ենք ամրապնդել համագործակցությունը և ստեղծել երկու երկրների համար բազմաթիվ հետաքրքիր նախագծեր, որոնք ապագայում կնպաստեն մեր հարաբերությունների հետագա խորացմանը», – նշել է Մակա Բոճորիշվիլին։