Մակա Բոճորիշվիլի. Այսօր Միլանում կկայանա Վրաստանի Գլխավոր հյուպատոսության բացման հանդիսավոր արարողությունը, և բոլոր այն ծառայությունները, որոնք կատարում է հյուպատոսությունը, կլինեն ավելի մատչելի
Մակա Բոճորիշվիլի. Այսօր Միլանում կկայանա Վրաստանի Գլխավոր հյուպատոսության բացման հանդիսավոր արարողությունը, և բոլոր այն ծառայությունները, որոնք կատարում է հյուպատոսությունը, կլինեն ավելի մատչելի

Այսօր Միլանում կկայանա Վրաստանի Գլխավոր հյուպատոսության բացման հանդիսավոր արարողությունը։ Միլանում արդեն որոշ ժամանակ է, ինչ գործում է գլխավոր հյուպատոսությունը, որը ընդգրկում է Հյուսիսային Իտալիայի ութ շրջան։ Այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին։

Բոճորիշվիլու խոսքով՝ Վրաստանի քաղաքացիների համար ավելի մատչելի կդառնան այն ծառայությունները, որոնք մատուցում է հյուպատոսությունը։

«Հյուսիսային Իտալիան կարևոր տարածաշրջան է՝ տնտեսական, մշակութային առումով։ Այն մի տեսակ դիվանագիտական կենտրոն է․ Միլանում բազմաթիվ երկրների գլխավոր հյուպատոսություններ են տեղակայված։ Հետևաբար, կարևոր է, որ Վրաստանը ևս ներկայացված լինի։ Սա կնպաստի առաջին հերթին Վրաստան–Իտալիա հարաբերությունների խորացմանն ու ամրապնդմանը՝ թե՛ տնտեսական, թե՛ մշակութային և թե՛ քաղաքական ուղղություններով։ Մեր քաղաքացիների համար ավելի հասանելի կլինեն բոլոր այն ծառայությունները, որոնք մատուցում է հյուպատոսությունը», – հայտարարել է Բոճորիշվիլին։