Մակա Բոչորիշվիլին հրաժեշտի հանդիպում է ունեցել Չինաստանի դեսպան Ճոու Ցիենի հետ։
Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլին հրաժեշտի հանդիպում է ունեցել Վրաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Չժոու Ցզյանի հետ, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Վրաստանում։
Արտաքին գործերի նախարարության տեղեկատվության համաձայն՝ հանդիպմանը կողմերը խոսել են Վրաստան-Չինաստան հարաբերությունների և վերջին տարիներին արձանագրված առաջընթացի մասին։
Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման գործում ներդրած ավանդի համար և հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ։