Մակա Բոճորիշվիլին հանդիպել է ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Քորթնի Օստրիանի հետ
Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին հանդիպել է ԱՄՆ-ի նորանշանակ գործերի ժամանակավոր հավատարմատար Քորթնի Օստրիանի հետ։
Մակա Բոճորիշվիլիի խոսքով, հանդիպման ժամանակ քննարկվել են Վրաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերություններն ու համագործակցության հեռանկարները։
«Այսօր ես հանդիպել եմ ԱՄՆ-ի նորանշանակ գործերի ժամանակավոր հավատարմատար Քորթնի Օստրիանիի հետ, ով այսօրվանից սկսել է աշխատել այս պաշտոնում։
Մենք քննարկել ենք Վրաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերություններն ու համագործակցության հեռանկարները», – ասել է Մակա Բոճորիշվիլին։
Ձեր տեղեկության համար, Վրաստանում ԱՄՆ դեսպանատունն այսօր հայտարարել է, որ Քորթնի Օստրիանը կլինի Վրաստանում ԱՄՆ-ի նոր գործերի ժամանակավոր հավատարմատարը։