Մակա Բոչորիշվիլին հանդիպեց Դելֆյան տնտեսական ֆորումի հիմնադրի և նախագահի հետ

20:33, 07.09.2026

Վրաստանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլին հանդիպում է ունեցել Դելֆյան տնտեսական ֆորումի հիմնադիր և նախագահ Սիմեոն Ցոմոկոսի հետ։

Վրաստանի արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են ֆորումի կարևորությունը և դրա դերը միջազգային երկխոսության և քաղաքական, տնտեսական և աշխարհաքաղաքական հարցերի շուրջ բարձր մակարդակի քննարկումների խթանման գործում։ Նշվել է Վրաստանի ակտիվ մասնակցությունը ֆորումի շրջանակներում անցկացվող միջոցառումներին։

Հանդիպման ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել Վրաստանի տնտեսական զարգացման հեռանկարներին։ Նշվել է երկրի տնտեսական, տարանցիկ և լոգիստիկ ներուժը, ինչպես նաև Վրաստանի դերը տարածաշրջանային կապի ամրապնդման գործում։

Նմանատիպ