Մակա Բոճորիշվիլի. Վրաստանի հետ ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկը ԵՄ-ի իրավասությունն է, աբսուրդ է մեղադրել Վրաստանին անդամակցության գործընթացը դադարեցնելու համար
Մակա Բոճորիշվիլի. Վրաստանի հետ ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկը ԵՄ-ի իրավասությունն է, աբսուրդ է մեղադրել Վրաստանին անդամակցության գործընթացը դադարեցնելու համար

Եվրամիության ձեռքում են բոլոր գործիքները, որոնք առնչվում են Եվրամիության ընդլայնմանը և Վրաստանի՝ Եվրամիություն անդամակցելուն։ Աբսուրդ է Վրաստանին մեղադրել անդամակցության գործընթացի դադարեցման մեջ,— այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլին։

Բոչորիշվիլին պատասխանել է լրագրողի հարցին, որը վերաբերում էր Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Հերչինսկու նամակին։

«Եվրամիությանը միանալու վերաբերյալ Վրաստանի հետ բանակցությունների մեկնարկը ԵՄ-ի, և ոչ Վրաստանի իրավասությունն է։ Այսուհետև, աբսուրդ է Վրաստանին մեղադրել անդամակցության գործընթացը դադարեցնելու մեջ։ Եվրամիության ձեռքում են բոլոր գործիքները, որոնք առնչվում են ԵՄ-ի ընդլայնմանը և Վրաստանի անդամակցությանը։ Ինչ վերաբերում է ծրագրերին, բազմիցս ենք լսել ԵՄ որոշումը, որ Վրաստանի նկատմամբ պատժման մեխանիզմներից մեկը կլինի տարբեր ծրագրերի դադարեցումը։ Այդ որոշումն ընդունվել է դեռ վաղուց, սակայն հարցի արդիականացման, քաղաքական օրակարգ վերադառնալու նպատակով տեսնում ենք, որ պարբերաբար թեման կրկին բարձրացվում է, և փուլ առ փուլ հայտարարվում է այս կամ այն ծրագրի դադարեցման մասին։ Սա մեզ համար ցավալի իրականություն է։ Սա այն չէ, ինչին ձգտում են Վրաստանը և երկրի իշխանությունը։ Սա այն իրողությունն է, որը, ինչպես նշվում է նամակում, հիմնված է ԵՄ խորհրդի 2024 թ․ հունիսյան որոշման վրա», — հայտարարել է Մակա Բոչորիշվիլին։

Հիշեցնենք, որ «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը հրապարակել է ԵՄ դեսպան Պավել Հերչինսկու նամակը, որով, ըստ հեռուստաընկերության, հաստատվում է, որ Եվրամիությունն արդեն 2024 թ․ հունիսի 27-ին՝ վարչապետ Իրակլի Կոբախիձեի հայտարարությունից հինգ ամիս առաջ, ինքը որոշում էր կայացրել Վրաստանի անդամակցության գործընթացի դադարեցման վերաբերյալ։