Մակա Բոճորիշվիլի – Այսօր մեզ ավելի շատ համագործակցություն է անհրաժեշտ, եվրոպացի բյուրոկրատները չափազանց հաճախ հակված են ինքնամեկուսացման և կոչ են անում մյուսներին անել նույնը

15:40, 10.09.2026

Մինչև հիմա մենք խոսում էինք Կոպենհագենի չափանիշների մասին։ Թվում է, թե կա նոր չափանիշ, որը անվանակոչվում է թեկնածու երկրների համար։ Զվարճալի է նման չափանիշներ սահմանելը,- ասել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին՝ մեկնաբանելով Մարտա Կոսի հայտարարությունը։

Նրա խոսքով՝ եվրոպացի բյուրոկրատները շատ հաճախ հակված են ինքնամեկուսացման և կոչ են անում մյուսներին անել նույնը։

«Նման կոչերը բացարձակապես անընդունելի են։ Այսօր մեզ անհրաժեշտ է ավելի շատ համագործակցություն, ավելի շատ կապեր բոլոր նրանց հետ, ովքեր դեր են խաղում համաշխարհային քաղաքականության մեջ։ MAGA շարժումը կարևոր շարժումներից մեկն է, որի ներկայացուցիչն այժմ կառավարում է աշխարհի ամենահզոր երկրներից մեկը։ Հետևաբար, նրա հետ կապերի խզումը զվարճալի է և ծիծաղ է առաջացնում», – ասել է Բոճորիշվիլին։

Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսման ասել է. «Եվրամիությանը միանալ ձգտող երկրները պետք է խզեն կապերը Դոնալդ Թրամփի MAGA շարժման հետ, որպեսզի կարողանան միանալ կազմակերպությանը»։

Նմանատիպ