ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան. Դոնալդ Թրամփի ընտրությունը բացում է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև նոր երկխոսության հնարավորություն, սակայն Վաշինգտոնի նպատակը մնում է զսպել Մոսկվային

16:21, 14.11.2024

Դոնալդ Թրամփի ընտրությունը բացում է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև նոր երկխոսության հնարավորությունը, թեև Վաշինգտոնի նպատակը մնում է զսպել Մոսկվային։

Այս մասին Ժնևում լրագրողներին ասել է ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան Գենադի Գատիլովը։

«Չնայած ներքաղաքական ցնցումներին, Վաշինգտոնը մշտապես հետապնդում է Մոսկվային զսպելու նպատակը… Վարչակազմերի փոփոխությունը քիչ բան է փոխում։ Միակ փոփոխությունը, որը հնարավոր է, մեր երկրների միջև երկխոսությունն է, որը բացակայում էր վերջին մի քանի տարիներին»,- ասել է Գատիլովը։

Նմանատիպ