ՄԱԿ-ում նշում են, որ հավաստի ապացույցներ են ստանում ուկրաինացի երեխաներին Ռուսաստան բռնի տեղափոխելու մասին

10:30, 08.09.2022
UN Logo

UN Logo

ՄԱԿ-ում նշում են, որ հավաստի ապացույցներ են ստանում ուկրաինացի երեխաներին Ռուսաստան բռնի տեղափոխելու մասին։

«CNN»-ի տեղեկություններով՝ այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իլսե Բրանդս Քերիսը։

«Մենք անհանգստացած ենք, որ Ռուսաստանի իշխանությունները պարզեցված ընթացակարգ են ընդունել առանց խնամքի մնացած երեխաներին ՌԴ քաղաքացիություն տրամադրելու համար, և որ ռուս ընտանիքներին կթույլատրվի որդեգրել այդ երեխաներին։ Ավելին, մենք հատկապես անհանգստացած ենք, որ Ռուսաստանի իշխանությունների՝ Ուկրաինայից երեխաներին Ռուսաստանի Դաշնության ընտանիքներ տեղափոխելու թույլտվության մասին հայտարարված ծրագրերը, կարծես թե, չեն ներառում ընտանիքի վերամիավորման քայլեր կամ երեխաների լավագույն շահերն ապահովելու այլ ուղիներ»,- ասել է Բրանդս Քերիսը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականի խոսքով, կան նաև «զտման դեպքեր», երբ ՌԴ ԶՈւ-ի և նրանց կից զորամիավորումների մարտիկներն իրականացրել են տարբեր անձանց անձնական խուզարկություններ՝ հարկադիր մերկացմամբ, անցյալի, ընտանեկան կապերի և քաղաքական հայացքների վերաբերյալ անձնական հարցաքննություններով։

Նմանատիպ