ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչ. Եթե Դոնալդ Թրամփը իրագործի պատերազմական հանցագործություններ պարունակող սպառնալիքները, Թեհրանը անգործության չի մատնվի և կձեռնարկի անհապաղ ու համաչափ միջոցներ
ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչ. Եթե Դոնալդ Թրամփը իրագործի պատերազմական հանցագործություններ պարունակող սպառնալիքները, Թեհրանը անգործության չի մատնվի և կձեռնարկի անհապաղ ու համաչափ միջոցներ

«Եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իրականացնի պատերազմական հանցագործություններ պարունակող իր սպառնալիքները, Թեհրանը ձեռնպահ չի մնա և կձեռնարկի անհապաղ ու համաչափ միջոցներ», – այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին։

Նրա խոսքով՝ Դոնալդ Թրամփի սպառնալիքները հանդիսանում են ինչպես պատերազմական հանցագործությունների, այնպես էլ պոտենցիալ ցեղասպանության հրահրում։

Հորմուզի նեղուցի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում Ամիր Սաիդ Իրավանին միջազգային հանրությանը կոչ է արել դատապարտել Թրամփի հռետորաբանությունը, քանի դեռ ուշ չէ։

«Իրանը ձեռնպահ չի մնա նման ծանր պատերազմական հանցագործությունների առջև։ Այն առանց վարանելու կօգտվի ինքնապաշտպանության իր իրավունքից և կձեռնարկի անհապաղ ու համաչափ պատասխան միջոցներ», – հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչը։