ՄԱԿ-ում Իրանի դեսպան. Իրանի հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին առողջ է և շարունակում է կառավարել երկիրը
ՄԱԿ-ում Իրանի դեսպան. Իրանի հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին առողջ է և շարունակում է կառավարել երկիրը

Իրանի հոգևոր առաջնորդը ողջ և առողջ է և շարունակում է կառավարել երկիրը։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի դեսպան Ալի Բահրեյնին։

Բահրեյնիի խոսքով՝ Մոջթաբա Խամենեին հրապարակավ չի երևում անվտանգության նկատառումներից ելնելով։

«Հանրային հայտնվելուց ձեռնպահ մնալու պատճառը անվտանգության միջոցառումների պահպանումն է՝ հաշվի առնելով առկա բացառիկ հանգամանքները։ Նա լիովին առողջ է և շարունակում է կառավարել երկիրը», – նշել է ՄԱԿ-ում Իրանի դեսպանը։

Տեղեկացնենք, որ Մոջթաբա Խամենեին հրապարակավ չի հայտնվել այն բանից հետո, երբ ընտրվել է Իրանի հոგևոր առաջնորդ։