ՄԱԿ-ում հայտարարում են, որ Գազայի հատվածում պատերազմի սկսումից ի վեր ստեղծվել է ամենածանր հումանիտար իրավիճակը
ՄԱԿ-ի մամուլի խոսնակ Ստեֆան Դյուժարիկի խոսքով՝ Գազայի հատվածում պատերազմի սկսումից ի վեր ստեղծվել է ամենածանր հումանիտար իրավիճակը։
Ինչպես նշել է Դյուժարիկը, միայն վերջին երկու շաբաթվա ընթացքում մոտ 200 000 մարդ հարկադիր տեղահանվել է։ Նրա խոսքով՝ Գազա ներթափանցած օգնությունը բավարար չէ այնտեղ բնակվող 2.1 միլիոն մարդու համար։
«Գազայի ողջ տարածքում ռմբակոծությունները շարունակվում են, հատկապես հյուսիսային Գազայում, որտեղ վերջին մասամբ գործող հիվանդանոցում՝ ալ-Ավդայում, տարհանում է հայտարարվել։ Հարձակումները շարունակվում են նաև հարավում՝ Դեյր ալ-Բալահում, ալ-Բարաջի և ալ-Նուսրայի ճամբարների շրջաններում։ Մենք ցանկանում ենք թեթևացնել մարդկանց տառապանքը», – հայտարարել է ՄԱԿ-ի մամուլի խոսնակը։