ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի նիստին դատապարտել են՝ Վրաստանի տարածքների բռնազավթումը և մարդու իրավունքների տեսանկյունից գոյություն ունեցող իրավիճակը
ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի 37-րդ նստաշրջանի շրջանակներում, տեղի է ունեցել գլխավոր բանավեճը, օրակարգի 10-րդ հարցով՝ տեխնիկական համագործակցություն և հնարավորությունների զարգացում թեմայով:
Հանդիպման շրջանակներում Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակի և այլ միջազգային կազմակերպություններում Վրաստանի մշտական ներկայացուցիչ, Վիքտոր Դոլիձեն զրուցել է, մարդու իրավունքների ՄԱԿ-ի գլխավոր հանձնակատարի գրասենյակի և Վրաստանի միջև գոյություն ունեցող սերտ համագործակցության մասին:
Ելույթի ընթացքում, նա ուշադրությունը բևեռել է բռնազավթված Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածաշրջաններում մարդու իրավունքների տեսանկյունից գոյություն ունեցող ծանր վիճակի և Ցխինվալիի բռնազավթիչ ուժերի կողմից Արչիլ Տատունաշվիլիի կյանքը խլելու վրա:
Վրաստանի մշտական ներկայացուցիչը նշել է նաև, որ ստեղծված իրավիճակը տագնապալի է, նախատեսելով այն, որ բռնազավթված տարածաշրջաններում հնարավորություն չի տրվում գործի դնել միջազգային իրավապաշտպան մոնիտորինգի մեխանիզմները:
Նիստի շրջանակներում, Վրաստանի մասին հայտարարություններ են արել՝ Եվրամիության, ԱՄՆ-ի, Ադրբեջանի, Միավորված թագավորության, Էստոնիայի, Լեհաստանի, Լատվիայի, Լիտվայի և Ֆինլանդիայի ներկայացուցիչները:
Մասնակիցները մեկ անգամ ևս միաձայն հաստատել են Վրաստանի նկատմամբ աջակցությունը:
Եվրամիության, Էստոնիայի, Լիտվայի և Լեհաստանի պատվիրակության անդամները իրենց վրդովմունքն են արտահայտել, Աբխազիայի և Ցխինվալի տարածաշրջաններում մարդու հիմնարար իրավունքների խախտման կապակցությամբ: Իր հերթին Լեհաստանի ներկայացուցիչը դատապարտել է բռնազավթված Ցխինվալի տարածաշրջանում էթնիկ վրացիների բնակելի տների ոչնչացման փաստը:
Միավորված թագավորության պատվիրակության հայտարարությամբ, Վրաստանի բռնազավթված տարածաշրջաններում ծանր վիճակ է, սահմանափակված է ազատ տեղաշարժը, մայրենի լեզվով ուսուցումը և փաստաթղթերի վրա ձեռնհասությունը, որոնք հարկավոր են քաղաքացիական, մշակութային և քաղաքական իրավունքից օգտվելու համար:
ԱՄՆ-ի, Ֆինլանդիայի, Էստոնիայի և Լեհաստանի ներկայացուցիչները դատապարտել են նաև Արչիլ Տատունաշվիլիի անորոշ պայմաններում մահվան փաստը: Լիտվայի ներկայացուցիչները դատապարտել են նաև Վրաստանի քաղաքացիների անօրեն ձերբակալության և կտտանքների ենթարկելու փաստերը բռնազավթված տարածաշրջաններում:
Լրատվությունը տարածել է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը:
Հեղինակ -
Edgar Barsegyan