ՄԱԿ. Կոչ ենք անում Ադրբեջանին և Հայաստանին ցանկացած հարց լուծել խաղաղ երկխոսության միջոցով
ՄԱԿ-ը ուշադիր հետևում է Ադրբեջանի և Հայաստանի միջև բախումներին և կողմերին կոչ է անում գործել 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների դրույթներին համապատասխան, ասել է ՄԱԿ-ի խոսնակի տեղակալ Ֆարհան Հաքման՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև երեկ տեղի ունեցած բախմանն ի պատասխան:
«Մենք դեռ տեղեկություններ ենք ստանում ընթացիկ իրադարձությունների մասին և ավելի ուշ կմեկնաբանենք։ Թեև կան ակնհայտ զարգացումներ, և մենք մտահոգված ենք բռնության վերջին դեպքերով, այնուամենայնիվ, անհրաժեշտ է ամբողջական տեղեկատվությունը ճշտել։ Այս պահին մենք երկու կողմերին կոչ ենք անում զսպվածություն դրսևորել, գործել նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններին համապատասխան և ցանկացած խնդիր լուծել խաղաղ երկխոսության միջոցով։ Մենք ցանկանում ենք խուսափել նախորդ էսկալացիայից»,- ասել է Հեքը։