ՄԱԿ-ի տվյալներով, այս տարի Աֆղանստանում կառավարական ուժերի և «Թալիբանի» միջև դիմակայության արդյունքում զոհվել է 2 117 խաղաղ բնակիչ
ՄԱԿ-ի տվյալներով, այս տարի Աֆղանստանում կառավարական ուժերի և «Թալիբանի» միջև դիմակայության արդյունքում զոհվել է 2 117 խաղաղ բնակիչ

Աֆղանստանում կառավարական զորքերի և «Թալիբան» շարժման միջև տարեսկզբից ընթացող բախումների արդյունքում զոհվել է 2 117 խաղաղ բնակիչ, վիրավորվել է 3 822 մարդ: Համապատասխան տվյալները տարածում է «Ռոյթերսը», հիմնվելով Աֆղանստանում ՄԱԿ-ի առաքելության զեկույցին:

«Բռնության բարձր մակարդակը շարունակում է կործանարար ազդեցություն ունենալ խաղաղ բնակչության վրա: Աֆղանստանը շարունակում է մնալ աշխարհում բնակչության համար ամենավտանգավոր վայրերից մեկը»,- ասված է ՄԱԿ-ի զեկույցում:

Փաստաթղթի համաձայն, քաղաքացիական զոհերի թիվը նախորդ տարվա հետ համեմատ ցածր է, սակայն Աֆղանստանում ՄԱԿ-ի առաքելությունը նշում է, որ երկրում բռնությունները չեն նվազել, չնայած անցյալ ամիս Դոհայում «Թալիբան»-ի և Աֆղանստանի իշխանությունների միջև մեկնարկած բանակցություններին:

Զեկույցի համաձայն, «Թալիբան» շարժումը պատասխանատու է խաղաղ բնակչության շրջանում զոհերի 45%-ի համար, 23%-ը մահացել են կառավարական ուժերի գործողությունների արդյունքում: Պատասխանատվության 2%-ը ընկնում է ԱՄՆ-ի գլխավորած միջազգային ուժերի վրա: