ՄԱԿ-ի համաժողովի շրջանակներում Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ
ՄԱԿ-ի համաժողովի շրջանակներում Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ՄԱԿ-ի համաժողովի շրջանակներում հանդիպել է Ադրբեջանի Հանրապետության վարչապետ Ալի Ասադովին։ Այս մասին հայտնում է կառավարության վարչակազմը։

Վարչակազմի տեղեկացմամբ՝ անձնական հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Վրաստանի և Ադրբեջանի ռազմավարական գործընկերությունը և շեշտել տարբեր ուղղություններով համագործակցության զարգացման դրական դինամիկան։

«Ուշադրություն դարձվեց տարածաշրջանային նշանակության համատեղ նախագծերի դերին։ Քննարկվեց տարածաշրջանում ընթացող գործընթացները, և շեշտվեց խաղաղության և կայունության բացառիկ նշանակությունը։

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն ևս մեկ անգամ վերահաստատեց Վրաստանի պատրաստակամությունը՝ երկխոսության և դիվանագիտության միջոցով նպաստելու տարածաշրջանում երկարատև խաղաղության ապահովմանը», – նշված է կառավարության վարչակազմի տարածած հաղորդագրությունում։