ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Լվով, որտեղ վաղը կհանդիպի Ուկրաինայի եւ Թուրքիայի նախագահների հետ

22:40, 17.08.2022

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտիերեշը ժամանել է Լվով։ Օգոստոսի 18-ին Լվովում նա կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

Լվովից ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կմեկնի Օդեսա, որտեղ կայցելի նավահանգիստ։

Հիշեցնենք, որ հուլիսի 22-ին Ստամբուլում Թուրքիայի եւ ՄԱԿ-ի միջնորդությամբ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնագիր են ստորագրել Սեւ ծովով ուկրաինական հացահատիկի արտահանման մասին։

Նմանատիպ