ՄԱԿ-ի առաքելությունը ժամանել է Ղարաբաղ

18:31, 01.10.2023

ՄԱԿ-ի առաքելությունը ժամանել է Ղարաբաղ, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ առաքելության անդամներն այսօր առավոտյան անցել են Աղդամով և շարժվել Ասկերան-Խանքենդ ուղղությամբ։

Առաքելության նպատակն է տեղում ծանոթանալ իրավիճակին և որոշել բնակչության հումանիտար կարիքները:

Առաքելության կազմում ընդգրկված են ՄԱԿ-ի տարբեր գործակալությունների ներկայացուցիչներ։

Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ ՄԱԿ-ի վերջին առաքելությունը Ղարաբաղում եղել է մոտ 30 տարի առաջ։

Նմանատիպ