ՄԱԿ ԳԱ-ն հաստատել է Ռուսաստանն «օկուպացրած տերություն» անվանող բանաձևը
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հաստատել է Ուկրաինայի կողմից Ղրիմում մարդու իրավունքների ոլորտում իրավիճակին առնչվող բանաձևը։ RIA Novosti-ի հաղորդմամբ՝ փաստաթղթի օգտին է քվեակել 70 երկիր, 76 պետություն ձեռնպահ է մնացել, 26-ը դեմ են հանդես եկել։
Բանաձևում Ռուսաստանին խստորեն հորդորում են իրագործել 12 խորհուրդներից կազմված ցուցակը, որոնք, փաստաթղթի հեղինակների կարծիքով, պետք է վերջ դնեն թերակղզում մարդու իրավունքների բոլոր խախտումներին։
Փաստաթղթում նշվում է «ՌԴ-ի կողմից թերակղզում օրենքների, իրավասությունների և կառավարման անօրինական հաստատումը», իսկ երկիրն անվանվել է «օկուպացրած տերություն»։
Փաստաթղթի ընդունմանը, ի թիվս այլ երկրների, կողմ են հանդես եկել ԱՄՆ-ը և Վրաստանը, դեմ՝ Հնդկաստանը, Չինաստանը, ՀԱՀ-ը և այլն։
Հեղինակ -
Edgar Barsegyan