ՄԱԿ-ը արձագանքում է Գազայի հատվածում Նասեր հիվանդանոցի վրա Իսրայելի հարձակմանը. «Սա ցնցող է և անընդունելի, այն բազմաթիվ հարցեր է առաջացնում, բոլոր նման դեպքերը պետք է հետաքննվեն»
ՄԱԿ-ը արձագանքում է Գազայի հատվածում Նասեր հիվանդանոցի վրա Իսրայելի հարձակմանը. «Սա ցնցող է և անընդունելի, այն բազմաթիվ հարցեր է առաջացնում, բոլոր նման դեպքերը պետք է հետաքննվեն»

ՄԱԿ-ը դատապարտել է Իսրայելի հարձակումը Գազայի հատվածում Նասեր հիվանդանոցի վրա։

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Թամին Ալ-Խիտանը հայտարարել է, որ միջադեպը պետք է հետաքննվի։

«Սա ցնցող է և անընդունելի։ Լրագրողների թիրախավորման վերաբերյալ բազմաթիվ հարցեր են բարձրացվում, և բոլոր նման դեպքերը պետք է հետաքննվեն, մեղավորները պետք է պատժվեն։ Այս հետաքննությունները պետք է արդյունքներ տան, արդարությունը պետք է վերականգնվի», – ասել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի խոսնակ Թամին Ալ-Խիտանը։

Իսրայելի պաշտպանության ուժերի նախնական հետաքննության համաձայն՝ հարձակման թիրախը «Համասի կողմից տեղադրված տեսախցիկն» էր։ Նրանց խոսքով՝ զոհվածներից վեցը ահաբեկիչներ էին, իսկ լրագրողները թիրախավորված չեն եղել։

Հիշեցնենք, որ Գազայի հատվածում Նասեր հիվանդանոցի վրա Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է 20 մարդ, այդ թվում՝ հինգ լրագրող։ Բացի այդ, ըստ Գազայի առողջապահության նախարարության, 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայում մահացել է 62,819 մարդ։