ՄԱԿ-ի դեսպանը Սիրիայի սահմանադրական հանձնաժողովի ձևավորման հարցով բանակցություններ է վարելու Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի հետ
Սիրիայի սահմանադրական հանձնաժողովի ձևավորման հարցով, ՄԱԿ-ի դեսպանը Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի հետ բանակցությունները սկսելու է սեպտեմբերին: Հանդիպմանը զրուցելու են հանձնաժողովի վերջնական կազմի տարբերակի մասին:
Սահմանադրական հանձնաժողովը ներկայացնելու է Սիրիայի նոր սահմանադրության նախագիծը: ՄԱԿ-ի դեսպան Ստեփան Դե Միստուրան, որը ներկա է Ռուսաստանում ընթացող բանակցություններին, Ասադի կառավարությունից և ընդիմությունից ստացել է սահմանադրական հանձնաժողովի անդամների ցուցակները:
Հանդիպումը տեղի է ունենալու Ժնևում:
Հեղինակ -
Edgar Barsegyan