Մահացու ճանապարհատրանսպորտային պատահար Շվեյցարիայում

13:20, 11.09.2026

Շվեյցարիայում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով կան զոհեր։

Տեղական ոստիկանության տվյալներով՝ Գրաուբյունդեն կանտոնի Սուշ գյուղի մոտակայքում զբոսաշրջիկների ավտոբուսը բախվել է արգելապատնեշի, որից հետո դուրս է եկել ճանապարհից և շրջվել։

Ավտոբուսը տեղափոխում էր Նիդեռլանդներից ժամանած զբոսաշրջիկների։ Նիդեռլանդների տուրիստական ​​ընկերությունների ասոցիացիայի ներկայացուցիչը նշել է, որ ավտոբուսում եղել է 48 ուղևոր, որոնցից բոլորը Նիդեռլանդների քաղաքացիներ են։

Վիրավորների և մահացածների ճշգրիտ թիվը դեռևս հայտնի չէ։

Շվեյցարիայի նախագահ Գի Պարմելենը ցավակցություն է հայտնել միջադեպի կապակցությամբ։

«Ես խորապես ցնցված և վշտացած եմ Գրաուբյունդենում տեղի ունեցած ողբերգական վթարից։ Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին։ Շվեյցարիայի համապատասխան մարմինները կապահովեն համապարփակ և մանրակրկիտ հետաքննություն՝ միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու համար», – հայտարարել է Շվեյցարիայի նախագահը։

Նմանատիպ