Մահացել է Վրաստանի Առաջին ալիքի պրոդյուսեր, բազմաթիվ հաղորդումների հեղինակ Մզիա Լոմթաթիձեն

14:28, 23.07.2026

Մահացել է Վրաստանի Առաջին ալիքի պրոդյուսեր, բազմաթիվ հաղորդումների հեղինակ Մզիա Լոմթաթիձեն:

Մզիա Լոմթաթիձեն տասնամյակներ շարունակ աշխատել է Առաջին ալիքի ճանաչողական-ժամանցային, մանկական ծրագրերի, գրական-դրամատիկական ծրագրերի խմբագրություններում, «Արվեստ» ստեղծագործական միավորման թատերական բաժնում և այլն: Եղել է տարբեր հաղորդումների պրոդյուսեր:

Վերջին տարիներին Մզիա Լոմթաթիձեի հեղինակությամբ և պրոդյուսերությամբ ստեղծվում էին «Ձվելի ափիշա», «Հոպլա, չվեն վցոցխլոբթ» հաղորդումները:

Նրա հեղինակությամբ պատրաստված բազմաթիվ հաղորդումներ պատկանում են Առաջին ալիքի ոսկե ֆոնդին և սերունդների համար պահպանել են եզակի աուդիո-վիզուալ նյութեր:

Վրաստանի Առաջին ալիքը ցավակցություն է հայտնում վաստակաշատ աշխատակից Մզիա Լոմթաթիձեի մահվան կապակցությամբ և ցավակցում նրա ընտանիքի անդամներին, հարազատներին ու գործընկերներին:

Նմանատիպ