85 տարեկան հասակում մահացավ դերասան Կախի Կավսաձեն: Տեղեկությունը Վրաստանի Առաջին ալիքին հաստատեցին Ռուսթավելիի թատրոնում:
Վերջին մի քանի շաբաթների ընթացքում Կախի Կավսաձեն բուժվում էր Առաջին համալսարանական կլինիկայում:
Կախի Կավսաձեն 1959 թվականին ավարտել է Շոթա Ռուսթավելիի թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը և դարձել Ռուսթավելու ակադեմիական թատրոնի դերասան:
Նա կինոյում իր առաջին դեբյուտը կատարեց 1950-ականն թվականներին: Նկարահանվել է ավելի քան 70 գեղարվեստական, վավերագրական, կարճամետրաժ և երկարամետրաժ կինոնկարներում: Կախի Կավսաձեն առանձնահատուկ կերպարներ է կերտել կինոնկարներում:
Կախի Կավսաձեն Վրաստանի վաստակավոր արտիստ էր: Նա արժանացել է մի շարք մրցանակների. Եղել է Շոթա Ռուսթավելիի անվան պետական մրցանակի դափնեկիր, Կոտե Մարջանիշվիլիի պետական մրցանակի դափնեկիր, ստացել է Իպոլիտե Խվիչիայի «Իպո» մրցանակ: 2008 թվականին Ռուսթավելի թատրոնի դիմաց բացվեց Կախի Կավսաձեի անվան աստղ: